«ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացի պատրաստման համար հիմք է ծառայել ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողների կատարելագործման նպատակով 2010 թվականից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում (ԱԱԻ) ներդրված «ՄԻԱՎ վարակ» դասընթացը: Դասընթացի անցկացման բազան «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ն է (ՁԻԱՀ-ի ԿՀԿ):
«ՄԻԱՎ վարակ» դասընթացն ինտեգրված է բուժաշխատողների կատարելագործման կրեդիտային համակարգում: Այն մշակվել է հաշվի առնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերի շրջանակում տարիներ շարունակ անցկացված սեմինար-վարժանքների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից աջակցվող «Կրթական կենտրոններում» և այլ ինստիտուտներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով դասավանդման առաջավոր փորձը: Դասընթացի ուսումնական նյութերը պատրաստվել են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի մասնագետների կողմից:
Դասընթացը համալիր կերպով անդրադառնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հիմնահարցերին, որոնց թվում են ՄԻԱՎ վարակի պատճառագիտությունը, ախտածագումը, համաճարակաբանությունը, կանխարգելումը, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, ՄԻԱՎ վարակի ախտորոշման ռազմավարությունները, հիվանդության դասակարգումն ու կլինիկական ընթացքը, օպորտունիստական և համակցված վարակները, հակառետրովիրուսային բուժումը, ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարություններն ու հիվանդության նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը, ՄԻԱՎ վարակի իրավական ասպեկտները, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում մարդու իրավունքների, հիվանդությամբ պայմանավորված խարանի և խտրականության հարցերը: Դասընթացի ուսումնական նյութերը մշակվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի ռազմավարությունների, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հսկողության», «Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման», «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման» կլինիկական ուղեցույցների հիման վրա: Դրանք պարբերաբար կվերանայվեն ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտներում նոր գիտական հետազոտությունների, ձեռքբերումների և ռազմավարական մոտեցումների, ԱՀԿ-ի առաջարկությունների հիման վրա:
«ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացի նպատակներն են՝
1. «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն, բուժում և խնամք»՝ մանկաբարձ-գինեկոլոգների, ուռոլոգների, մաշկավեներաբանների, սեքսապաթոլոգների, նարկոլոգների, հոգեբույժների, ընտանեկան բժիշկների, նեոնատոլոգների, մանկաբույժների, քիթ-կոկորդ-ականջաբանների, ինֆեկցիոնիստների, ֆթիզիատորների, արյունաբանների, անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, ուռուցքաբանների, նարկոլոգների, նյարդաբանների, թերապևտների, ռևմատոլոգների, աղեստամոքսաբանների, թոքաբանների համար, երիկամաբանների, ակնաբույժների, ստոմատոլոգների, վիրաբույժների համար
2. «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում»՝ մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբույժների, նեոնատոլոգների համար
3. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր»՝ առողջապահության կազմակերպիչների, համաճարակաբանների համար
4. «ՄԻԱՎ վարակի ախտորոշում» բժիշկ-լաբորանտների համար
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցեր»` բուժքույրերի, մանկաբարձուհիների, լաբորանտների, համաճարակաբանի օգնականների համար:
Բժիշկ-համաճարակաբան Բջջ.՝ (+374 91) 77-65-31 Էլ. փոստ՝ arshak_papoyan@armaids.am
Բժիշկ-համաճարակաբան Բջջ.՝ (+374 93) 08-80-41 Էլ. փոստ՝ zhanet_petrosyan@mail.ru
Բժիշկ-համաճարակաբան Բջջ.՝ (+374 91) 42-92-86 Էլ. փոստ՝ eduard@armaids.am
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Բջջ.՝ (+374 55) 59-79-77 Էլ. փոստ՝ dasdoc@rambler.ru
Բժիշկ-համաճարակաբան Բջջ.՝ (+374 91) 77-65-31 Էլ. փոստ՝ vardan_arzakanyan@armaids.am
Բժիշկ-համաճարակաբան Բջջ.՝ (+374 91) 47-26-26 Էլ. փոստ՝ yakhshyan@mail.ru